«Եթե Ալիևն ասի՝ ծխելը վնասակար է, պետք է իրա ինադու ծխե՞ք»․ Արման Եղոյանը՝ ընդդիմադիրներին

«Եթե Ալիևն ասի՝ ծխելը վնասակար է, պետք է իրա ինադու ծխե՞ք»․ Արման Եղոյանը՝ ընդդիմադիրներին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում քննարկվեց խաղաղության համաձայնագիրը։ Արարատ Միրզոյանը, ի պատասխան ընդդիմադիրների՝ միակողմանի զիջումների վերաբերյալ մեղադրանքների, ասաց, որ նրանք ուղղակի տորպեդահարում են խաղաղության գործընթացը, պատերզամ և ՀՀ ինքնիշխանության կորուստն են ցանկանում։ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը իր հերթին հակադարձեց ընդդիմադիրներին՝ նշելով, որ համաձայնագրի բոլոր կետերը վերաբերվում են երկու կողմերին և միակողմանի զիջումներ չկան։ «Ասում եք՝ Ադրբեջանը եթե մի բան ասում է, մենք չենք կարող դա անել, կներեք, սա ինչ մեթոդ է։ Սա սխալ և վնասակար մեթոդ է։ Ձեր այս մոտեցումը ձեզ դնում է Ադրբեջանի կամքից կախվածության մեջ․․․Եթե Ալիևն ասի՝ ծխելը վնասակար է, պետք է իրա ինադու ծխե՞ք»,- ասավ Եղոյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *