«Ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն»․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։
Այդ պայմանավորվածությունների արդյունքւոմ ՀՀ-ն որևէ ձեռքբերում չունի։
Ավելին, Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցված փաստաթուղթը․
չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը,
չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից,
չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան,
չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված արցաախահայերի վերադարձի իրավունքին,
չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Սա փաստացի Փաշինյանի կողմից գրավոր պարտավորվածություն է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին։
Մենք թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն։ Դա տեղի չի՛ ունենալու։
Վստահ եմ՝ այս հարցում հանրության ծանրակշիռ մեծամասնությունը լինելու է մեր բնական դաշնակիցը»։