«ՀՀ իշխանությունը թող ԱՄՆ նախագահին առաջարկի դառնալ խաղաղության համաձայնագրի երաշխավոր»․ Արամ Սարգսյան

«ՀՀ իշխանությունը թող ԱՄՆ նախագահին առաջարկի դառնալ խաղաղության համաձայնագրի երաշխավոր»․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյբուքյան գրառումը. «Ադրբեջանի արձագանքը խաղաղության համաձայնագրին անակնկալ էր ու անգամ անսպասելի։ Ըստ էության՝ այն պետք է լավատեսության հիմքեր տար, բայց, ցավոք սրտի, վստահության պակասը կասկածների մեծ դաշտ է բացում։ Ունենք այն, ինչ ունենք և ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ։ Հետևաբար, կասկածները ցրելու և երաշխիքները ամրացնելու համար՝ կցանկանայի, որ ՀՀ իշխանությունը առաջիկա օրերին աներ հետևյալ քայլերը։ Կարևոր եմ համարում նաև նշել, որ առաջարկներս իրատեսական են, քանի որ ամբողջությամբ ՀՀ ներուժի և ինքնիշխանության տիրույթում են.
1) Առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին դառնալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի երաշխավոր։
2) Առաջարկել ԱՄՆ կառավարությանը՝ նախաձեռնել գործընթաց` ՀՀ հաղորդակցուղիների վերաբացման և առաջին հերթին «Միջին միջանցք» ծրագրով, երկաթուղային ցանցի արդիականացման և ամերիկյան շարժակազմերով համալրման ուղղությամբ։
3) Առաջարկել ԱՄՆ իշխանությանը ներդրումային մասնակցություն ունենալ ՀՀ բնական ռեսուրսների շահութաբեր ոլորտում և որպես առաջին քայլ՝ Քաջարանի բազմամետաղային հանքավայրի ձախ ափի լիցենզիա տալ։
Վստահ եմ, որ այս առաջարկները օգտակար են ու որևէ պարագայում չեն կարող վնասել, ավելին՝ ամերիկյան կողմից դրական արձագանք ունենալու հավանականությունը շատ մեծ է։
Խաղաղության հաստատման գործընթացին ընդառաջ գնալը դրական կլինի ինչպես ԱՄՆ նորընտիր իշխանության վարկանիշի համար, այնպես էլ հիմք կդառնա երկարատև խաղաղության, հաղորդակցուղիների վերաբացման և տարածաշրջանային ներուժի բալանսավորման առումով:
🇺🇲 Azerbaijan’s response to the peace agreement was surprising and even unexpected. In essence, it should have provided grounds for optimism, yet, unfortunately, the lack of trust has created a significant space for doubt. We must work with what we have, as abandoning our position could lead to a renewed war. Therefore, in order to dispel doubts and strengthen guarantees, I would like to see the Armenian government take the following steps in the coming days. It is important to emphasize that my proposals are entirely realistic, as they fall within Armenia’s own capabilities and sovereignty:
1. Propose that U.S. President Donald Trump act as a guarantor of the Armenia-Azerbaijan peace agreement.
2. Invite the U.S. government to initiate a process for reopening Armenia’s transportation routes, with a particular focus on the “Middle Corridor” project, modernizing Armenia’s railway network, and equipping it with American rolling stock.
3. Offer the U.S. government investment participation in Armenia’s profitable natural resource sectors, with the first step being the granting of a license for the left bank of the Kajaran polymetallic mine.
I am confident that these proposals are beneficial and in no way harmful; moreover, the likelihood of receiving a positive response from the American side is quite high. Moving forward with the peace process will not only be favorable for the approval ratings of the newly elected U.S. administration but will also lay the groundwork for long-term peace, the reopening of transportation routes, and a balanced regional potential.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *