«Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում։
Նիկոլիզմը «քրեական հետապնդում է հարուցել» ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի նկատմամբ։
Սա ռեժիմի ռեպրեսիոն քաղաքականության վառ դրսևորումն է։
Սա հերթական քաղաքական հետապնդումն է ընդդիմադիր ՀՀԿ-ի դեմ։
Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։
Կապիտուլյանտների փորձերը ճնշելու ընդդիմադիրներին՝ արդյունք չեն տալու»: