«Վարդանյանը հրաժարվում է պատասխանել «դատարանի» հարցերին՝ դա համարելով շոու և իմիտացիա»․ Նարինե Դիլբարյան

«Վարդանյանը հրաժարվում է պատասխանել «դատարանի» հարցերին՝ դա համարելով շոու և իմիտացիա»․ Նարինե Դիլբարյան
ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուբեն Վարդանյանի նոր լուսանկարն են հրապարակել ադրբեջանական ԶԼՄ–ները Բաքվի դատարանի դահլիճից։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են ինչ-որ «ականատեսի» տված ցուցմունքի մասին, ով պնդում է, որ Վարդանյանը Ղարաբաղում ստեղծել է «45-50 տարեկան մարդկանց վարձկան ստորաբաժանումներ»։
Արցախի նախկին պետնախարարը հրաժարվում է պատասխանել «դատարանի» հարցերին՝ դա համարելով շոու ու իմիտացիա։ Իր տեսաուղերձում Վարդանյանն ասել էր, որ դատում են ոչ թե իրեն և ևս 15 մարդու, այլ ողջ հայությանը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *