«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան

«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան
«Իշխանությունների հետ կապված ամեն ինչ պարզ է: Նրանց թիվ մեկ օրակարգը աթոռին կառչած լինելն է և թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ ու ազատ են, քան ՀՀ-ում գտնվող իշխանությունը, քանի որ իրենք ֆիզիկապես գտնվում են անազատության մեջ, բայց ցուցաբերում են բացառիկ հայրենասիրություն, նվիրվածություն: «Բաքվի հայ գերիները, ամեն ինչի միջով անցնելով, համարձակ ասում են, որ Արցախ կա, խոսում են Արցախի ինքնորոշման մասին, իսկ ՀՀ-ում իշխանության տարբեր անդամներ վախենում են Արցախ բառն ասել»,-ընդգծել է պատգամավորը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *