Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանը
Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիմում եմ Հայաստանի Կառավարությանը։
Խնդրում եմ փոփոխություն մտցնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրում և շարունակել 40+10 աջակցությունը, մինչև համապատասխան բնակտարածք ձեռք բերելը։
Սոցիալական ծրագիրը ինքնանպատակ չի լինում և միտված է ծանր հետևանքների վերացմանը։ Բայց մեզանից ոչ մեկը ո՛չ բնակարան է ձեռք բերել, ո՛չ էլ աշխատավարձի բարձրացում է ունեցել։
Խնդրանքս չբավարարելու դեպքում կարող են առաջանալ երկուստեք անցանկալի հետևանքներ»:
Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանը
