««Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր», «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ» հետ ենք վերադարձնելու». Նիկոլ Փաշինյան
Գյումրիում կուսակիցների հետ կազմակերպած գալա-միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ թալանը հետ բերելուն. «2018-19 թթ. մենք որոշակի հեղափոխական կամքով մի քանի մարդկանցից, որոնց պայմանականորեն կանվանենք հավաքական «Սաշիկ» անունով, մի քանի տասնյակ միլիոնի գույք վերադարձրինք: Բայց հասկացանք, որ համակարգն այդես չի կարող աշխատել, որովհետև շատերը պայմանական «Սաշիկից» շատ ավելի խելոք են և իրենց գույքերը դրել են տարբեր վայրերում, տարբեր անուններով: Դրա համար պետք է ստեղծել մի համակարգ, որը կկարողանար գնալ այդ գույքերի հետևից:
Այսօր արդեն հպարտ եմ զեկուցել, ուր այդ համակարգն արդեն գործում է: Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության «Ռենջ Ռովեր» է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլի, թե` սրանով ժողովրդին են խաբում. ոչ: Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն «Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս առ Բրաբուս», «Յաշիկ առ Յաշիկ»: