«Ոմանք այսօր սպասում են ծաղիկների, իսկ մենք՝ մեր անգին ծաղիկներին՝ որդիներին». անհետ կորածի մայր

«Ոմանք այսօր սպասում են ծաղիկների, իսկ մենք՝ մեր անգին ծաղիկներին՝ որդիներին». անհետ կորածի մայր
Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում 2020թ. 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները։

Ակցիային մասնակցող մայրերը շեշտում են՝ ուզում են իրենց բողոքն արտահայտել ու հիշեցնել, որ իրենք այս օրը տոնելու ցանկություն ու սիրտ չունեն՝ արդեն շուրջ 5 տարի։

Ծնողները կառավարությունից պահանջում են չանտեսել իրենց անհետ կորած որդիների ճակատագրերն ու զբաղվել նրանց հայրենիք վերադարձնելու հարցով։

«Այս կերպ ուզում ենք արտահայտել մեր մեջ եղած ցավը, մեր տառապանքները։ Ոմանց համար այսօր տոն է, ոմանց համար՝ տանջալից օր, ոմանք ծաղիկների են այսօր սպասում, իսկ մենք սպասում ենք մեր անգին ու թանկ ծաղիկներին՝ մեր որդիներին: Մեր ծաղիկները դո՛ւք եք, տղե՛րք»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *