«Սա հզոր ուղերձ է ծանրագույն պայմաններում գտնվող հզոր մարդուց». Ժաննա Ալեքսանյան

«Սա հզոր ուղերձ է ծանրագույն պայմաններում գտնվող հզոր մարդուց». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն Վարդանյանն իր ուղերձով մեզ սեր և ուժ է փոխանցել։ Աստված նրա հետ է, Աստված նրան զորացնում է։ Ո՞րն է մեր պատասխանը նրան. մեր պատրաստակամությունը, իրոք մտքով ու սրտով նրա հետ լինեը։ Նա շնորհակալություն է հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով իրեն աջակցելու, այնտեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ասում է, որ դա իրեն ուժ է տալիս․ «Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք», ասում է նա։ Համոզված եմ, որ այս ուղերձը չի կարող անտարբեր թողնել մարդկանց։ Սա Հզոր ուղերձ է ծանրագույն պայմաններում գտնվող Հզոր մարդուց և չեմ բացառում ուղերձի ներգործությունը հանրության, հանրային մթնոլորտի վրա։ Իշխանություններն իմ տեքստում չկան»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *