«Ռուբենի ուղերձից հետո Նիկոլն իր ամբողջ ոհմակով պետք է ամոթից գետինը մտներ». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում խոշտանգումների մեջ հայտարարում է, որ հպարտ է հայ լինելու, իր ազգային ինքնության համար և շարունակելու է պայքարը հանուն հայրենիքի։
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտում նույնպիսի վիճակում հայտարարում է, որ ինքը մասնակցել է Արցախի ազատագրմանը և շարունակելու է պայքարը հանուն հայրենիքի։
Արցախի նախկին նախագահները Բաքվի բանտում խոշտանգումների մեջ հայտարարում են, որ Արցախի ազատագրումը եղել է ազգային ինքնորոշման պայքար և ճիշտ է։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարությունում՝ անվտանգ ու երջանիկ, հայտարարում է, թե Արցախը Ադրբեջան է, ուրանում է Արարատը, խաչ է քաշում հայրենիքի վրա՝ արդարանալով, թե պետք է հանձնել, որ հանգիստ ապրեն։
ՔՊ-ի ամբողջ թիմը ուրանում է հայրենիքը, ազգային արժեքները, ազգային ինքնությունը՝ արդարանալով, թե հրաժարվում են, որ հանգիստ ապրելու միջոց ունենան, ուտելու բան ունենան։
Ժողովուրդն ասում է՝ հող կերեք, մեռեք։ Ռուբենի ուղերձից հետո Նիկոլն իր ամբողջ ոհմակով պիտի ամոթից գետինը մտներ ու հեռանար, բայց դե քաղաքական մարմնավաճառներին ի՞նչ ամոթ»:
«Ռուբենի ուղերձից հետո Նիկոլն իր ամբողջ ոհմակով պետք է ամոթից գետինը մտներ». Նաիրի Հոխիկյան
