«Առաջարկում եմ ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն 21 տարեկան դարձնել». Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Խնդրում եմ ձեր կարծիքը ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն 21 տարեկան դարձնելու իմ առաջարկի մասին։
Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է։
Խնդրում եմ անպայման գրել Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ, որն ազդեցություն կունենա հարցի հետագա քննարկումների ընթացքում»:
«Առաջարկում եմ ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն 21 տարեկան դարձնել». Հակոբ Արշակյան
