Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն դրամ և ներողություն կխնդրի
«Ֆիդելիս» իրավաբանական ընկերությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Եվս մեկ հաղթանակ Էդգար Ղազարյանին վիրավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի դեմ գործով:
Դատարանը, հիմք ընդունելով մեր փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։
Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ:
Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ` որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: