«Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկին, մի թուղթ հանեց, դրեց դեմս». Տիգրան Պետրոսյան

«Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկին, մի թուղթ հանեց, դրեց դեմս». Տիգրան Պետրոսյան
Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Սոցցանցերում Արայիկ ՀարությունյանիԲաքվում տված ցուցմունքն է քննարկվում, ինչի կապակցությամբ տարբեր կարծիքներ են հնչում, որոնց մեծամասնությունը շատ հեռու են իրականությունից։ Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկին, որ չի կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը և հասկանալ, որ պատերազմը պետք է օր առաջ կանգնեցնել, նա մի թուղթ հանեց և դրեց դեմս, ասաց՝ միգուցե սկզբից չեմ հասկացել, բայց հետո փորձել եմ ամեն ձև կանգնեցնել՝ չի ստացվել։ Արայիկը ասաց, որ այդ օրը նա ստիպված բանավոր է դիմել Նիկոլին, որպեսզի ամեն ինչ ձեռնարկի՝ կանգնեցնեն պատերազմը, ասաց Նիկոլը քննարկել է ՀՀ ԱԺ-ի պատգամավորների հետ, հարցրեցի՝ հետո՞, ասաց՝ ի՞նչ հետո, նրանք իրավիճակին չէին տիրապետում, տաք կրեսլոներում նստած՝ իշխանություն-ընդդիմություն ասացին՝ պայքարում ենք մինչև վերջ:
Դաշնակների չստորագրելու պատճառն էլ ասաց, բայց չեմ գրի, թող այդ հարցին Արցախի դաշնակները պատասխանեն…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *