«Նիկոլից հետո ուսուցիչները կստանան 300,000 դրամ դրույքաչափով աշխատավարձ». Նաիրի Հոխիկյան

«Նիկոլից հետո ուսուցիչները կստանան 300,000 դրամ դրույքաչափով աշխատավարձ». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլից հետո ուսուցիչները կստանան 300,000 դրամ դրույքաչափով աշխատավարձ․
Հայաստանի մոտ 1400 դպրոցներում այսօր աշխատում է 30 հազար ուսուցիչ, որոնց աշխատավարձը 119,000 դրամ է 1 դրույքի համար։ Որպես կանոն՝ ոչ բոլորն են հնարավորություն ստանում 1 դրույք աշխատանք ունենալ, և ուսուցիչների աշխատավարձը միջինը տատանվում է 60-70 հազար դրամի սահմաններում։
ՀՀ ԿԳՄՍՆ բյուջեն 2025-ին կազմում է 362,6 մլրդ դրամ, որից 132,7 մլրդ դրամը նախատեսված է հանրակրթության համար։ Այդ հսկայական գումարը ծախսվում է ամենատարբեր միջոցներով, հաճախ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն պաշտոնյաների պարգևավճարների կամ արտասահմանյան գործուղումների վրա, իսկ գիշեր-ցերեկ աշխատող ուուցիչներին տրվում է չնչին աշխատավարձ, ոմանց էլ ատեստավորման շնորհիվ աշխատավարձը հասցրել են 200,000-ի և ամեն օր երեսով են տալիս։
Արմատական փոփոխությունների դեպքում իրականում Հայաստանի դպրոցներում աշխատող յուրաքանչյուր ուսուցչի բազային աշխատավարձը կարող է լինել 300,000 դրամ, ինչը լրիվ համապատասխանում է պետական բյուջեի հնարավորություններին։ 30 հազար մանկավարժին 300,000 դրամ դրույքաչափով աշխատավարձի դեպքում դա կկազմի տարեկան 108 մլրդ դրամ, ինչը լիարժեք տեղավորվում է նույնիսկ ներկա բյուջետային հնարավորությունների մեջ։ Հաշվարկների մյուս մանրամասների մեջ չեմ խորանում, որովհետև դա ոչ բոլորին է հետաքրքրում։
Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումից հետո առաջին հերթին արմատական փոփոխություններ են կատարվելու Հայաստանի ուսուցիչներին արժանապատիվ վարձատրման ոլորտում։
Հայաստանում ամենաբարձր վարձատրվող 3 մասնագիտություններից մեկը լինելու է մանկավարժը, որովհետև հենց նրանից է կախված երկրի ապագան»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *