Տավուշի մարզի միջնադարյան հուշարձաններով հարուստ կիրճերից է Կիրանցի կամ Քարահատի անտառապատ կիրճը, որով հոսում է մոտ 31 կմ երկարություն ունեցող Կիրանց (Քարահատ) գետը։ Միջնադարում այս կիրճը մարդու կողմից խիտ բնակեցված է եղել, այդ են հաստատում մի շարք բնակատեղիների, ճարտարապետական կոթողների, կամուրջների, քարավանատների և այլ կառուցվածքների բազմաթիվ մնացորդներ։ Առաքելոց վանքԿայեն գավառի այս շրջանն իր աշխարհագրական հարմար դիրքով յուրահատուկ դարպաս էր հարևան երկրների՝ Վրաստանի և Աղվանքի առևտրական ճանապարհների համար, որոնցով այդ երկրները կապվում էին Կենտրոնական Հայաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնների հետ։ Առաքելոց վանք Կիրճի նշանավոր վանքերից է Առաքելոց վանքը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում և գտնվում է Աճարկուտ գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Առաքելոց վանք Առաքելոց վանքԱռաքելոց վանքը միջնադարյան Հայաստանի ուշագրավ վանական համալիրներից է, ցավոք, այժմ կիսավեր վիճակում է։ Առաքելոց վանքՀամալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավիթից, զանգակատնից, բնակելի և օժանդակ շինություններից։ Առաքելոց վանքՈղջ համալիրը շրջապատված է բարձր, բրգավոր, հաստ պարիսպներով։ Առաքելոց վանք |