«Հեռո՛ւ պահեք ձեր «կեղտոտ ձեռքերը» ուսումնական հաստատություններից»․ Հասմիկ Հակոբյան

«Հեռո՛ւ պահեք ձեր «կեղտոտ ձեռքերը» ուսումնական հաստատություններից»․ Հասմիկ Հակոբյան
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Գյումրու դպրոցներից մեկից բողոք ստացա, թե մի ամբողջ դպրոցի անձնակազմ մեր իշխանությանն ամոթանք է տալիս, իբր նախարարությունից հրաման է եղել՝ հանելու դպրոցում առկա պատերազմում զոհված հերոսների նկարները, ավելին՝ ով չհանի, նկատողություն է ստանալու:
Առաջին արձագանքս, իհարկե, այն էր, որ կրկին հատուկ կեղծ լուրեր են տարածում դպրոցում: Նախարարից հավելյալ ճշտելուց հետո արդեն վստահորեն կարող եմ հաստատել նախնական արձագանքս:
Հեռո՛ւ պահեք ձեր «կեղտոտ ձեռքերը» ուսումնական հաստատություններից՝ այն էլ այդպիսի նուրբ ու զգացական թեմա շահարկելով»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *