Աղմուկ «Մայրենի 3-րդ» դասագրքի շուրջ․ կազմի վերջին էջում Հայաստանի դրոշն այրվում է

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը շրջանառում են «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի դրոշը կարծես այրվում է։

Նրանք մեղադրում են գրքի հեղինակներին, հնչեցնում վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ:

Դասագրքի հեղինակները պարզաբանում են տարածել՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ, ապա կից հրապարակել են այն տարբերակը, որը ի սկզբանե ուղարկվել է տպարան:

Վերջիններս նշել են, որ գրքի կազմի սխալ տպագրման համար սպասում են «Անտարես մեդիա հոլդինգ» հրատարակչության պարզաբանմանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Մանուկյանը հայտնել է, որ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են նաև «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» էջում, որտեղ ևս հստակ երևում է, որ դասագրքի վերջին էջում այրվող դրոշով նկար չկա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *