«Նախկին նախագահների հետ այլևս բանավիճելու իմաստ չկա»․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն ասուլիսին անդրադարձել է «Ազատության» կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած հրապարակմանը․ «Եթե դու Ղարաբաղը չես ճանաչում Ադրբեջանի կազմում, ինչի՞ ես քո երկրի ինքնիշխան տարածքից կտոր տալիս, որ Ղարաբաղը վերցնես: Բա ինչի՞ ես ՀՀ ինքնիշխան տարածքից տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնես: Եթե իմ ժամացույցը տալիս եմ Ձեզ, դուք ձերը տալիս եք ինձ: Հիմա ես ճանաչո՞ւմ եմ, որ այդ ժամացույցը ձեզ է պատկանում, թե՞ չեմ ճանաչում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը փակեց թեման։ Էլ բանավեճի չեմ հրավիրում 3 նախագահներին, որովհետև էլ բանավիճելու բան չկա։
Հիշեցնենք, որ ըստ գաղտնազերծված փաստաթղթերի՝ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը բանակցել են Մեղրին Ղարաբաղի դիմաց զիջելու մասին։