«Պուտինը բերել է Հայաստան Նիկոլին՝ ամենաանսկզբունքային, ամենափչացած ագենտներից մեկին»․ Շանթ Հարությունյան
«Պուտինը բերել է Հայաստան Նիկոլին՝ ամենաանսկզբունքային, ամենափչացած ագենտներից մեկին»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը։
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մերկապարանոց հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ, բայց որևէ քայլ չի անում․․․ «Բոլորը գիտեն, որ ինքը ռուսների դրածոն է, դրանում ինքը ոչ մեկին չի խաբում, ո՛չ Արևմուտքին, ո՛չ թուրքերին, ո՛չ ռուսներին, խաբում է մենակ հայ հասարակությանը»,- նշեց Հարությունյանը՝ ընդգծելով՝
անգամ նրա հակառուսական քայլերը ղեկավարվում են ռուսական КГБ-ի կողմից։