Գործազուրկ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թեկնածու.

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ում տեղի կունենա մրցույթ՝ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Civic.am-ը համալսարանի կայքից պարզեց, որ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ԿԳՄՍ-ի հայտարարած մրցույցին մասնակցելու համար դիմել է չորս թեկնածու, որոնց մեջ է նաև նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, համալսարանի նախկին դասախոս, տնտեսագիտության դոցենտ, ՄԻՊ նախկին թեկնածու, ընդդիմադիր գործիչ, ՀՀԿ-ական, գործազուրկ (ոչ մի տեղ չի աշխատում) Էդգար Ղազարյանը։ Մյուս թեկնածուներն են՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, համատեղությամբ մարքեթինգի ամբիոնի դոցենտ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, համատեղությամբ տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Մարգարյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական բաժնի պետ, համատեղությամբ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը։

«Հանրապետության նախագահ, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջարկությամբ՝ առաջնորդվելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության ընթացակարգի դրույթներով, 2024 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 15։00-ին, հրավիրվում է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նիստ, որը տեղի կունենա ՀՊՏՀ նիստերի դահլիճում»,- մասնավորապես նշված է ՊՈԱԿ-ի կայքում հրապարակված՝ ռեկտորի ընտրության վերաբերյալ հայտարարության մեջ։

Նշենք, որ հիշյալ ՊՈԱԿ-ի նախկին ռեկտորը Դիանա Գալոյանն էր, որը զբաղեցրած պաշտոնից հրաժարական ներկայացրեց այս տարվա մարտին։

Իր սկանդալային հայտարարություններով հայտնի Էդգար Ղազարյանն, ի դեպ, այսօր ասուլիսում մեկնաբանել է իր՝ մրցույթին մասնակցելու որոշումն ու մասնավորապես հայտարարել՝ ընտրվելու դեպքում «դրական դերակատարություն ունենալու համալսարանը կործանումից փրկելու և զարգացման ուղով տանելու»: Ղազարյանը նաև հայտնել է, թե անձամբ Վահագն Խաչատուրյանին առաջարկել է հրաժարական տալ կամ ՀՀ նախագահի, կամ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Նաև գրություններ է ուղարկել համապատասխան ատյաններ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով, որ վերջինը Վահագն Խաչատուրյանին հեռացնի ՀՊՏՀ կառավարման խորհրդի կազմից:

Ի դեպ, Ղազարյանը իր սիրելի բուհի դեմ ժամանակին՝ 2022-ին, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ վիճարկելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում 23.03.2022 թվականին փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Գագիկ Ասլանյանին ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրության արդյունքը, անվավեր ճանաչել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի 23.03.2022 թվականի թիվ ՄՌԿ/197-Ա հրամանը։ Դատարանը, սակայն, վերադարձրել է հայցադիմումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *