«Ի՞նչ շոու է՝ ծնկի ես գալիս, բայց հարազատներին թույլ չես տալիս մոտենալ շիրիմներին». Գառնիկ Դանիելյան
«Օրվա իշխանույթյունների վերաբերմունքը Հայոց բանակի նկատմամբ առաջին հերթին պետք է դրսևորվեր մեր նահատակների ծնողների, ընտանիքների նկատմամբ ցուցաբերած հարգանքով: Բայց այսօր ծնողները վրդովված են, որ առավոտ շուտ իրենց հնարավորություն չի ընձեռվել այցելել իրենց հարազատների շիրիմներին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետի այցին՝ «Եռաբլուր»: «Էդ ի՞նչ շոուներ ա, որ կազմակերպում ես՝ ընտանիքի անդամներին չթողնելով մոտենալ իրենց երեխաների շիրիմներին, բայց դու գալիս, ծնկի ես իջնում՝ իբր: Քո հարգանքն առաջին հերթին այդ մարդկանց նկատմամբ պետք է դրսևորվեր, ոչ թե գայիր այստեղ, շոուներ անեիր՝ թիկնազորով, մեծ շքախմբով»: