«Պատրաստ ենք բանակցել Կիևի հետ՝ Ստամբուլում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա»․ Պուտին
Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին պնդել է, որ պատրաստ են բանակցել Ուկրաինայի հետ՝ Ստամբուլում 2022-ին ձեռք բերված համաձայնությունների հիման վրա։
Ավելի վաղ Մոսկվան ասել էր, թե Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի հարձակումը անհնարին է դարձրել բանակցությունները։
Պուտինի խոսքով՝ իր մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Ուկրաինան ղեկավարում են այլմոլորակայիններ, կամ արտասահմանցիներ, որոնք նման անհռելի կորուստների պայմաններում երկրի մասին չեն մտածում»։