«Արցախը բացառապես Ռուսաստանի պատասխանատվությանն էր մնացել». Գոռ Աբրահամյան

«Արցախը բացառապես Ռուսաստանի պատասխանատվությանն էր մնացել». Գոռ Աբրահամյան
Քննչական կոմիտեի նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե չեք հասկացել, որ Արցախն Ադրբեջանին է թողնվել (ոչ թե հանձնվել, ամոթ էտղերքի ինքնազոհաբերումը մի արժեզրկեք) 44-օրյա պատերազմի, այլ ոչ թե ինչ-որ հայտարարության հետևանքով, նշանակում է ոչ պատերազմից եք բան հասկացել, ոչ էլ կարողացել եք իրողությունների սթափ ու ռացիոնալ վերլուծություն կատարել։
Արցախը բացառապես Ռուսաստանի պատասխանատվությանն էր մնացել պատերազմի դաժան արդյունքների և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։
Ու այդ ֆոնին Արցախի կորուստը Պրահայի հայտարարությամբ պայմանվորելը կամ ռուս-բելառուսական այդ նարատիվը պաշտպանելը այլ բան չի նշանակում, քան լվանալ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի երեսը, արդարացնել Արցախի հայաթափումը Ռուսաստանի կողմից թույլ տալը և արդարացնել մինչ պատերազմական շրջանում Ռուսաստանի ու Բելառուսի կողմից Ադրբեջանին զինելը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *