«Տարածաշրջանում և նրանից դուրս կան ուժեր, որ խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել»․ Նիկոլ Փաշինյան

«Տարածաշրջանում և նրանից դուրս կան ուժեր, որ խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել»․ Նիկոլ Փաշինյան
«Այսօր հետևյալ ռազմավարությունն ենք որդեգրել․ մենք հասկանում ենք՝ տարածաշրջանում և նրանից դուրս կան ուժեր, որ խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, գեներացնել, դրա կարևորագույն հատվածը, կոպիտ ասած, կներեք առտնին բառապաշարի համար,․․․ ամեն ինչ սկսվում է լեզվակռվից, շատ դեպքերում փորձ են անում հայտնի ուժերը մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, ավանդաբար մենք հենց այդ տրամաբանության մեջ էլ եղել ենք, դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար»,- այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Վարչապետն ընդգծեց՝ իրենց ռազմավարությունը հետևյալն է՝ թույլ չրտալ էսկալացիա, արձագանքել ամեն ինչին այնպես, որ բացառվի էսկալացիան, պատերազմը կամ առնվազն դրա արդարացվածությունը կամ դրա համար հող նախապատրաստելը։

«Այն, որ 2024 թվին մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը, կապված է նաև այս ռազմավարության հետ, կարևոր է՝ մեր քաղաքացիները սա հասկանան․ մենք ոչ թե ինչ-որ բաների համարժեք չենք պատասխանում, որովհետև պարապ ենք մնացել, այլ որովհետև հասկանում ենք այդ խոսույթի մեջ սադրանքի առկայությունը, իսկ դրա մեծագույն խնդիրներից մեկը մեզ մեր ռազմավարությունից դուրս և իրենց ռազմավարության մեջ դնելն է»,- ասաց Փաշինյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *