«Զելենսկին պետք է հեռացվի իշխանությունից»․ Ռադայի պատգամավոր
Վլադիմիր Զելենսկին պետք է հեռացվի իշխանությունից՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին՝ Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Զելենսկու հայտարարություններն այն մասին, որ արևմտյան գործընկերները խաբել են Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, պայմանավորված են նրա հոգեկան առողջության աստիճանական վատթարացմամբ։
«Զելենսկին ոչ ադեկվատ է, նա պետք է հետազոտվի և առողջական պատճառներով հեռացվի իշխանությունից»,- ասել է պատգամավորը։