«94թ-ին Ադրբեջանը կորցրեց տարածքներ, բայց իր մեջ գտավ ուժ՝ իր տարածքները հետ բերելու համար». Արման Բաբաջանյան
«Մենք պիտի համագործակցենք այն երկրների ու միությունների հետ, ովքեր ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը, հասկանում են ՀՀ խոցելի իրավիճակը, որը տնտեսական պատճառներ ունի: Մեր դիմադրողականությունը, կարողությունները կարող են էապես հաղթահարվել, եթե կարողանանք Արևմուտքի հետ պատճաշ զարգացման ճանապարհային քարտեզ հաստատել»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը: «94-ին Ադրբեջանը կորցրեց տարածքներ, բայց իր մեջ գտավ ուժ, կարողություն՝ իր էներգառեսուրսները արևմտյան ընկերությունների, Արևմուտքի հետ զարգացնելու, ուժ ստանալու և իր տարածքները հետ բերելու համար»,- հավելեց Բաբաջանյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի շուրջ քննարկումները․ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։