«Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին

«Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». ԶախարովանԲաքվում պահվող հայերի մասին Իր ավանդական ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայ լրագրողի Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարությունների մասին հարցին, ասաց. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որ երկար տարիներ այդպես էլ չավարտվեցչնայած տարատեսակ փորձերին, հանգեցրեց հսկայածավալ խնդիրների, այդ թվում նաև հումանիտար վիթխարի խնդիրների:
Ռուս-հայ-ադրբեջանական ղեկավարների2022թ-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կողմերը պետք է անմիջապես լծվեին նաև հումանիտար հարցերի լուծմանը: Մենք առաջվա պես պատրաստակամ ենք օգնել կողմերին լուծել այդ խնդիրները, նաև` վերադարձնել բոլոր ձերբակալված անձանց: Սա կօգնի վերջապես վստահություն ու երկխոսություն սկսել Բաքվի ու Երևանի միջև: Ես հասկանում եմ, որ դուք, ինչպես միշտ, կուզենաք լսել «կոճակին սեղմեք և արդյունքը ստացեք» ձևաչափով պատասխան: Բայց սա այն հարցն է, որը մի վայրկյանում չի առաջացել, սա տասնամյակների ընթացքում խորացած խնդիր է, և դրա լուծումն էլ միայն վերոնշյալ ձևաչափն ունի»,- պատասխանեց Զախարովան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *