«Համընդհանուր հայտարարագրով պաշտոնյաների բաջանաղներին, զոքանչներին մտցնում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Պաշտոնյաների բաջանաղներին, զոքանչներին մտցնում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է համընդհանուր հայտարարագրման պատճառների մասին. «Համընդհանուր հայտարարագրման համար կան մի քանի պատճառներ: Դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգեր ենք ներդրել, բայց այդ համակարգերը բավարար չեն կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայի` հանրության մեր տեսլականը իրականացնելու համար: Որովհետև պետական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը չի ծածկում այն նախկինից նաև հայտնի դեպքերը, երբ որ զոքանչի, դասարանցու, քենու միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ: Հիմա մենք, ըստ էության, համընդհանուր հայտարարագրով պաշտոնյաների բաջանաղներին, զոքանչներին, քեռիներին, քենիներին մտցնում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ, և սրանով լուծում ենք հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը:

Երկրորդը՝ եթե մենք պաշտոնյաներից պահանջում ենք թափանցիկություն, իրենք սկզբից` որպես քաղաքացի պետք է թափանցիկ լինեն, որ հետո դառնան պաշտոնյա: Համընդհանուր հայտարարագրման համակարգը մեզ կօգնի, որ մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք»:

Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր հարկ չեն թաքցնում, համընդհանուր հայտարարագրով վճարելու են ավելի քիչ հարկ, որովհետև նաև որոշակի ետվճարներ են ստանալու առողջապահության և կրթության համար արված ծախսերի համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *