Թուրքիան բարձր է գնահատում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր պաշտոնական էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրադարձությանն անդրադարձել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ արտահնձնված անձանցից մեկը կազմակերպված հանցավոր կազմակերպության պարագլուխ Էրքան Յըլմազն է, մյուսը՝ կազմակերպության անդամ Իբրահիմ Կայմակը։