«Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը ՀՀ-ի հետ». Ֆրանսիայի դեսպան
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբների պետերի բանակցությունները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ»,- նշել է դեսպանը։