«Ճիշտ կլինի՝ Հնդկաստանից ոչ միայն բանվորներ, այլև վարչապետացու, նախարարներ գան»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Երևան Սիթի» սուպերմարկետում առանց բեյջի աշխատող հնդիկները տեղափոխում են դատարկ բեռնասայլակներ, ջահել հնդկուհիները հանրախանութի հատակն են մաքրում։ Հնդիկները Երևանի «Էվրիկա» սուպերմարկետի պահեստում ապրանքներ են դատարկում, Իջևան քաղաքում, 2 արտադրամասերում շոր են կարում, Տավուշի սահմանագոտում ռազմական օբյեկտի շինարարությունում են աշխատում։
Ճիշտ կլինի, որ Հնդկաստանից ոչ միայն բանվորներ, այլև կարգին, կրթված, կարգապահ վարչապետացու, նախարարներ գան, իրենք Հայաստանի կառավարումը խելքով անեն, պետական բյուջեն անխղճորեն չքերեն»։