«Բաքվի ջարդերն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության արժանի գնահատականին». Մանե Թանդիլյան

«Բաքվի ջարդերն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության արժանի գնահատականին». Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «35 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած Բաքվի ջարդերն Ադրբեջանի կողմից հայերի և հայկականության նկատմամբ կատարված արյունալի ողբերգություններից ընդամենը հերթականն է։
Տեղի ունեցածը այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության արժանի գնահատականին, ինչը հետագա հանցագործությունների հիմք հանդիսացավ։
Եվ ահա, 35 տարի անց էլ, Բաքվում են գտնվում մի քանի տասնյակ հայ գերիներ, ինչը տասնամյակներով շարունակվող հակահայ քաղաքականության հերթական դրսևորումն է։
Կասկած չունեմ՝ սերունդները սա մոռացության չեն տալու, և հայոց պատմությունը մոռացության տալ ցանկացողներին նետելու են պատմության աղբամանը։
Որովհետև հիշել, նշանակում է թույլ չտալ կրկնվել…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *