«Միասին պայքարով կարող ենք հասնել ցանկալի արդյունքի»․ Արշակ Սարգսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի գրառումը․ «Տրանսպորտի անհիմն թանկացման հարցը փետրվարի 1-ից ծանր բեռ է դառնալու մեր քաղաքացիների համար.
Տրանսպորտային միջոցների և դրանց ցանցի բարելավումը պետք է լինի հարկատուների կողմից վճարված հարկերի հաշվին: Թանկացնելով տրանսպորտը, բարեփոխումների միջոցները դնելով քաղաքացիների ուսերին, քաղաքացիների համար կապահովեն լրացուցիչ բեռ, որն էլ քաղաքացիների շրջանում կհանգեցնի լրացուցիչ սոցիալական լարվածության առաջացման։
Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պայքարի այս թանկացման դեմ։ Միասին պայքարով կարող ենք հասնել ցանկալի արդյունքի»։