«ԵՄ մտնելու պրոցեսը մեկ նպատակ ունի` Հայաստանում ստեղծել ուկրաինացման քաոս»․ Անի Սամսոնյան

«ԵՄ մտնելու պրոցեսը մեկ նպատակ ունիՀայաստանում ստեղծել ուկրաինացման քաոս»․ Անի Սամսոնյան ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունները հասկանում են և գիտեն, որ Եվրոպական Միությունում մեզ չեն սպասում և մենք ԵՄ անդամ չենք դառնալու: ԵՄ մտնելու այս ամբողջ պրոցեսը պրոպագանդայով, հանրաքվեով, նախագծով և այլ ձեռնարկումներով միայն մեկ նպատակ ունիՀայաստանում ստեղծել ուկրաինացման քաոս, որպեսզի թուրք-ադրբեջանական սպառնալիքով պայմանավորված հնարավոր բոլոր տարածքային կորուստների համար ևս գտնվեն մեղավորներ և ժողովուրդը համընդհանուր քաոսի մեջ չհասկանա, թե ինչ տեղի ունեցավ: Հետո եվրոպական փորձանքագետները, որոնք ոչ դիվանագիտության հետ կապ ունեն, ոչ էլ ռազմական գործի, լուրջ դեմքով հարցազրույցներ կտան ու կասեն տեսաք մենք ուզում էինք դառնալ քաղաքակրթության մասնիկ, ինքնիշխան և հպարտ, իսկ Պուտինը զանգեց Ալիևին ու ասեց` «գնա հարձակվի դրանց վրա, ուզում են Եվրոպա գնան»»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *