«Պարզվում է՝ ադրբեջանցիների ռազմակայանը Քարվաճառում է՝ Ջերմուկից մի քանի կմ հեռու»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Ջերմուկում․
Կարմրով նշվածըՀայաստանից Ադրբեջանի կողմից 2022թ-ի սեպտեմբերին Ջերմուկի հատվածում օկուպացված տարածքն է, որտեղ ինչպես վկայում են արբանյակային լուսանկարները, Ադրբեջանը խոշոր ռազմակայան է կառուցել և, ինչպես կարելի է կռահել, մտադրություն չունի այն հետ վերադարձնել Հայաստանին։ Հավելեմ, որ եթե խորհրդային տարիներին ադրբեջանցիները Ջերմուկից 10 կիլոմետր էին հեռու, իսկ մինչև 2020թ-ը նոյեմբերի 9-ը
մոտ 50 կիլոմետր, ապա Նիկոլի պատճառով հիմա գտնվում են Ջերմուկի մատույցներում` 1,5-2 կիլոմետրի վրա։
Ադրբեջանցիներն իրենց քայլերով, փաստորեն շատ պարզ ասում են, որ ԵՐԲԵՔ, ինչ-որ դելիմիտացիաներով և դեմարկացիաներով Հայաստանին մեկ միլիմետր տարածք չեն վերադարձնի և Նիկոլը խաբում է ժողջանին այդ պահով և Ադրբեջանին նվիրում է Բաքվի ուզածները որևէ բան Ալիևից դրա դիմաց չստանալով։
Ադրբեջանական այդ ռազմակայանը պետք է Բաքվին Ջերմուկը գրավելու և այդտեղից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքները գրավելու հանար»։
Ժամեր անց, Համբարյանը մեկ այլ գրառում է կատարել իր էջում․ «100 հազարից ավելի հետևորդներ ունեցող «Армянин» թելեգրամյան ալիքը լուսանկարներ և նյութ էր հրապարակել, ըստ որի ադրբեջանցիները Ջերմուկի հատվածում ռազմակայան են կառուցել… Ես էլ այդ լուսանկարները և իմ համապատասխան վերլուծությունը հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում…
ՍիվիլՆեթը քիչ առաջ նյութ է հրապարակել, ըստ որի այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և այդ ռազմակայանը Ադրբեջանի տարածքում է…
Պարզվում է՝ Քարվաճառում է՝ Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռու…
Ամեն դեպքում այն, որ ադրբեջանցիները Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա են և իրենց տեղակայված վայրում ունեն լավ կառուցված դիրքեր, հուսամ, ՍիվիլՆեթը չի հերքի… Չի հերքի նաև այն, որ այդ ադրբեջանական դիրքերը տեսանելի են հենց Ջերմուկից…
Համոզված եմ՝ ադրբեջանցիները ԵՐԲԵՔ այդ դիրքերը հենց այնպես՝ ինչ-որ համաձայնությամբ Հայաստանին հետ չեն վերադարձնի…»։