«Սրբազան պայքարը եղել է ու կա այս պահին պայքարող համազգային ուժը»․ Գառնիկ Դավթյան

«Սրբազան պայքարը եղել է ու կա այս պահին պայքարող համազգային ուժը»․ Գառնիկ Դավթյան
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբազան պայքարը Հայաստանի իշխանության օկուպացիայից հետո թերևս այն հաջողված, համախմբող ու հոգևոր շարժումներից մեկն էր և է, եղել ու կա:
Իհարկե, ես 2018-ից, իսկ արդեն 2020-ից գետնի վրա պայքարել եմ մեզ վրա թքող ու մեզ թուրքացման տանող էս թյուրիմացությունների դեմ:
Բայց Սրբազան Պայքարը կարողացել է․
-համախմբել այնպիսի ուժերի, որ թերևս երազում դա հնարավոր չէր,
-առաջ բերել այնպիսի տեսլականներ, որի պահանջը միշտ դնում էր հասարակությունը,
-ունեցել է և ունի պոտենցիալ «Հայաստանը բռնաբարողներին» ուղարկել գրողի ծոցը,
-եղել է ու կա այս պահին պայքարող համազգային ուժը,
-թույլ տված սխալները, բաց թողումները ընդունել է ու ամբողջովին փոխել իր մարտավարությունը,
-այո՛, ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու իր շուրջը համախմված մարդկանց:
Եթե դու չես կարևորում քո հայ մնալը (ու սա բնավ պաթոս չէ), ապա պետք չէ ուրիշից պահանջել, որ քեզ հայ դարձնեն:
Հ.Գ. Ունես այլ կարծք՝ հոգ չէ. Դուք կարող եք համաձայն չլինել ինձ հետ, բայց ոնց կասեր ընկերներիցս մեկը՝ դե հիմա էտ ա»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *