«Պարզ հաշվարկով Երևանում տրանսպորտը թանկացավ առնվազն 3 անգամ»․ Յաշա Սոլոմոնյան
Ճամփորդական ակումբի հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիցուք դու աշխատող ես, ով առավոտյան գնում է աշխատանքի, երեկոյան` վերադառնում։
Այսպիսով դու 1 օրվա ընթացքում օգտվում ես տրանսպորտից ընդամենը 2 անգամ։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային «բարեփոխման» արդյունքում դու ունես 2 հնարավորություն`
Ա. Ձեռք բերել 2 հատ 90 րոպե տևողությամբ ուղետոմս` վճարելով ընդհանուր 600 դրամ
Բ. Ձեռք բերել 1 օրվա ուղետոմս` վճարելով 900 դրամ։
Հիշեցնեմ, որ ընդամենը 2 անգամ ես օգտվելու տրանսպորտից։
Հետևություն։
Պարզ մաթեմատիկական հաշվարկով Երևանում տրանսպորտը ԹԱՆԿԱՑԱՎ առնվազն 3 անգամ։
Ծափ տվեք, արա՜»։