«Հեռուստաէկրաններից թափվող մաղձը՝ անգրագետ սերիալների տեսքով, զզվանք է առաջացնում»․ Թեհմինե Ենոքյան
Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստաէկրաններից թափվող մաղձը՝ անգրագետ, տգետ սերիալների տեսքով, զզվանք է առաջացնում, ու դա էլ կոչում են կոմերցիա: Բնակչության մեծաքանակ մարդկանց նստացրել են էս ասեղի վրա, կերակրում են տգիտություն, ականջներիցս ծուխ ա դուրս գալիս մի 10 րոպե դիալոգները լսելիս: Սրտխառնոց ա առաջացնում պարզապես էդ մեծահասակների ու ոչ միայն, սերունդն էլ երեխա է «դաստիարակում», առողջության համար վնասակար մեթոդներով:
Հետո զարմանում ենք հետամնացության, տոտալ տգիտության ֆեյքաբուծարանների թերմացքը սպառող բամբասչի մեծամասնության վրա:
Աշխարհում էնքան որակյալ ու կրթական նյութեր են արտադրվում, էդ թվում սերիալներ, բայց դրանցից ոչ մեկ եթերում տեղ չի գտնում:
Ով հաջողացնում ա «փրկվել» էս ճահճից ու գրագետ տեղեկատվությունը զատել աղբից, ինքնակրթությամբ զբաղվել, իմ համար հերոս ա, լուրջ եմ ասում»։