«Պարտադիր չէ, որ գովազդես անգրագետ լինելդ»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է, դպրոցականները կարող են առավելագույնը 2 տարում փայլուն անգլերեն սովորել կրկնուսույցի մոտ, իսկ Նիկոլ Անհողը 6 տարուց ավելի է լեզուներ է սովորում, հատկապես անգլերեն ու, ինչպես երևում է, չի էլ կարող սովորել։
Նիկո՛լ, ըստ կողակցիդ, կրթվելը նորաձև է, բայց պարտադիր չէ, որ գովազդես նաև անգրագետ լինելդ, որ 6 տարում չես կարող մի բան սովորել։
Ի դեպ, սրա էջը վարող դիլետանտ և տգետ ադմիններին խորհուրդ կտամ, եթե իրենք են այս ապուշ տեքստերը տեղադրում, գոնե համացանցում որոնում տան ու գտնեն իրենց շեֆի նույնաբովանդակ տեքստերը ու կրկին շեֆին հիմար վիճակի մեջ չդնեն։
Թե բա լեզուներ եմ սովորում։ Ա՛յ, կապիտուլյանտ, դու նույնիսկ գրական հայերենով չես կարող խոսել, ո՜ւր մնաց անգլերեն կամ ռուսերեն խոսել սովորես»։