Մի հնարքի վրա եմ աշխատում, որը կարող է փոխել մենամարտի ելքը․ Ծառուկյան

UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը շարունակում է լրջորեն նախապատրաստվել նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին։

«Աշնան սկզբին հատուկ մարզումներ եմ անցկացրել դիմացկունությունս բարելավելու համար։ Այժմ մարզումային ծրագիրս կազմված է հատուկ առաջիկա մենամարտի համար։ Այժմ կա մեկ հնարք, որի վրա աշխատում եմ և հավատում եմ, որ դա կարող է փոխել մենամարտի ելքը»,- ասել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2019 թվականի ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և պարտվել մրցավարների որոշմամբ։

Մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *