«Նիկոլը պղծել է պետական տոնացույցի բոլոր օրերը»․ Աննա Մկրտչյան

«Նիկոլը պղծել է պետական տոնացույցի բոլոր օրերը»․ Աննա Մկրտչյան
«ՀՀ պետական տոնացույցում այդպիսի օր չի մնացել, որ Նիկոլը չի պղծել ու ողբերգություն չի սարքել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ իշխանությունները նպատակ ունեն ամբողջությամբ մոռացության տալ Արցախը․ «Եվ դա անում են ոչ թե ամոթից դրդված, այլ հերթական ծրագրային դրույթն իրականացնելու համար։ Չմոռանանք, որ դեռ անցած տարվանից կատաղի մարտեր են տալիս Արցախի ներկայացուցչության դեմ, մոռացել են գերիներին։ Հայաստանի և հայ ժողովրդի շահերը Նիկոլի աթոռի պահպանության հետ չեն համադրվում։ Եթե 2018-ից փորձում էինք ապացուցել, որ այս մարդը եկել է մեր երկու հայկական պետությունները քանդելու, հիմա նա չի թաքցնում դա, ասում է, որ Արցախ չի լինելու, ադրբեջանցիներին դիմադրություն չի ցուցաբերելու․ գալու են, կանգնեն այնտեղ, որտեղ ուզեն»,- նշել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *