Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգերի մատակարարման համար

Շվեդիայի իշխանությունները վճարելու են Ռումինիայի կողմից Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգի մատակարարման համար։ Այս մասին հայտնում է Риа новости-ն՝ հղում անելով Շվեդիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

«Կառավարությունը որոշել է 300 միլիոն շվեդական կրոն (մոտ 27 միլիոն դոլար) հատկացնել որպես անուղղակի աջակցություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։ Միջոցները կուղարկվեն Ռումինիա՝ Ուկրաինային փոխանցված Patriot համակարգը փոխարինելու համար»,-փոխանցում է լրատվականը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *