Ռուսաստանում ոստիկաններին իրավունք կտրվի ներխուժելու ներգաղթյալների տները

Ոստիկանության աշխատակիցներն իրավունք կունենան մուտք գործելու արտաքսման ռեժիմի ենթակա ներգաղթյալների բնակարաններ և այլ տարածքներ՝ նման օտարերկրացիների նկատմամբ պետ​​վերահսկողության շրջանակում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 5-ից:

Բացի դրանից, ոստիկանությունն իրեն իրավունք կվերապահի Ռուսաստանի Դաշնության պետական ​​մարմիններից և օտար պետությունների իշխանություններից պետական ​​վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություն և փաստաթղթեր, դրանց թվում՝ առևտրային, բանկային, հարկային և օրենքով պաշտպանված այլ գաղտնիքներ պահանջել, ինչպես նաև բանկերից տեղեկություններ ստանալ արտաքսման ռեժիմում գտնվող օտարերկրացու բանկային հաշիվների առկայության և թվերի, նման հաշիվներով դրամական միջոցների շարժի մասին:

Մարտի 5-ից ՌԴ ոստիկանությունն իրավունք կունենա օգտվել շարժական սարքերից և աշխարհագրական դիրքից, դեմքի ճանաչման համակարգում աշխատող վճարային համակարգերից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *