«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ
«Ամանորի նախաշեմին առաջնագիծ այցելությունը դարձել է ավանդույթ։
Այս տարի ևս «Հայաստան» խմբակցության գործընկեր Մհեր Մելքոնյանի հետ ուղևորվեցինք Տավուշի մարտական դիրքեր՝ շնորհավորելու մեր անվտանգության երաշխավորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը»,- ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մեր երախտիքի և շնորհակալության խոսքն ուղղեցինք դիրքապահին, որն ամենամեծ պատասխանատվությամբ լծվել է հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին։
Ի դեպ, խորհրդանշական էր, որ դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով:

 Հրամանատարը անգնահատելի ավանդ ունի Տավուշի առաջնագծի ձևավորման, պահպանման մեջ։
 Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով։
 Սրանով է պայմանավորված, որ հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։
 Մենք էլ, մեր հերթին, պետք է ամուր պահենք նրանց թիկունքը։
 Շնորհավո’ր Ամանոր և Սուրբ ծնունդ, հայոց բանակի անվեհեր զինվոր»,- գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *