«Մրմռացող իրականությունը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ». Արմեն Աշոտյան

«Մրմռացող իրականությունը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ». Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարցին` ի՞նչ կասեք 2025թ-ի նախաշեմին,

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Կասեմ նույնը, ինչ ասել եմ 2024-ի, 2023-ի, 2022-ի, 2021-ի նախաշեմերին, նույնը, ինչի մասին ընկերներիս հետ զգուշացնում էինք 2018-ից մինչև 2020-ը։

Ցավով նշեմ, որ հերթական անգամ մենք նոր տարի ենք մտնում՝ որպես աշխարհի ամենաանթասիբ և անպատիվ հասարակություն։ Սա շատ դառը, շատ տհաճ, շատ մրմռացնող իրականություն է, որը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ, ո՛չ էլ սալաթների թարմությամբ։

Մնում է, որ 2025-ին իրական ջանքեր գործադրենք և ազատվենք այդ անպատվաբեր ու խայտառակ տիտղոսից։

Հայ ժողովրդի այս պահի միակ հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է, և գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի ընդունել և քավել։ Ու այս ամենը պետք չէ անել ատելությունից դրդված։

Էլի խոստովանեմ, որ ես էլ երկար ժամանակ ատելություն ունեի նրա նկատմամբ, մինչև հասկացա, որ մեր ատելությունը նրան ուժեղացնում է, որ նա սնվում է մեր ատելությամբ։ Ուստի պետք է պայքարել՝ սիրելով Հայրենիքը և մարդկանց, այլ ոչ թե՝ ատելով Փաշինյանին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *