Իրանական համարանիշերով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

Իրանական համարանիշերով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը
Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված բեռնատարում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, «Scania» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 67-ամյա Ջավար Ա-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *