«Նախկին ղեկավարներից ոչ մեկը «թուրք» կամ «գիժ» պիտակը չի ունեցել»․ Անդրանիկ Թևանյան

«Նախկին ղեկավարներից ոչ մեկը «թուրք» կամ «գիժ» պիտակը չի ունեցել»․ Անդրանիկ Թևանյան
«Ես միշտ ուրախանում էի, որ Ադրբեջանում Էլչիբեյ են ունեցել, էնտեղ (Վրաստանում-խմբ․) Գամսախուրդիա են ունեցել, կոռումպացված Շևարդնաձե են ունեցել, դրսի դրածո, խամաճիկ և կիսախելագար Սաակաշվիլի են ունեցել, բայց մենք չենք ունեցել»։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը 5-րդ ալիքի եթերում։ Նրա խոսքով, Հայստանում նախկին ղեկավարներին քննադատել են և արդարացի են քննադատել, բայց «թուրք» կամ «գիժ» պիտակը չեն ունեցել իրենցից ոչ մեկը։

Թևանյանի կանխատեսմամբ, 2025 թվականը լինելու է նախընտրական տարի, հերթական թե արտահերթ՝ դա պրոցեսը ցույց կտա, բայց ամբողջ տարին կանցնի հետևյալ կարգախոսով՝ «Չաշխատեցիր ամռանը, ասա՝ ինչն էր պատճառը»։ «Ովքեր հավակնություն ունեն փոխել այս իրավիճակը, իրենք պետք է ամբողջ 2025 թվականին աշխատեն»,- ասաց քաղաքագետը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *