«Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան լինելու է պետականության կորստի խիստ ծրագրավորված ամենավտանգավոր ցուցիչը»․ Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի պահանջներից վատթարագույնը վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին, դա չի կարելի համեմատել միջազգային փորձին հայտնի որևէ ներգաղթի հետ (դե սա ներգաղթ էլ չէ), քանզի դա մեր պարագայում անխուսափելիորեն լինելու է խիստ ծրագրավորված պետականության կորստի ամենավտանգավոր ցուցիչը՝ «առանց տանկերի»»։