«Հիմարացման գործընթացը շարունակվում է»․ Լևոն Քոչարյան

«Հիմարացման գործընթացը շարունակվում է»․ Լևոն Քոչարյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, Իմնեմնիմի փոդքասթի եթերում պատասխանելով հարցին՝ ինչի՞ հետևանք է Նիկոլ Փաշինյանի ակտիվ բլոգերությունը, այսպես է պատասխանել․ «Նայեք մեր կողքին ինչ է կատարվում՝ Սիրիան, Թուրքիայի դիրքը, Ադրբեջանի հայտարարությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը․․․ Էս գժանոցը կատարվում է մեր շուրջը, իսկ ՀՀ վարչապետը խոսում է սափրվելու ժամանակ ծորակը փակելուց, այլ թեմաներից։ Հիմարացման գործընթացը շարունակվում է ուղղակի։ Արդուկն էլ ես միացնում, էլի ոնց որ իրենք լինեն։ Երևի նկատում է՝ վերաբերմունքը որ կար, հիմա չկա, փորձում է հետ բերել, ուղիղ շփումը վերականգնել»։ Ճշտող հարցին՝ արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստման հնարավորություն տեսնո՞ւմ եք, Քոչարյանը պատասխանել է՝ տեսնում եմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *